Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման Երևանի ծրագրերը

Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման Երևանի ծրագրերը
11.06.2020 | 22:30

Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման Երևանի ծրագրերը, քանի որ այդ որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների հետ համաձայնեցման և միջազգային իրավունքի խախտմամբ՝ հայտարարել են Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Մարինա Կալյուրանդը:

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը կկապի Հադրութի հետ՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են», - նշված է հայտարարության մեջ: Կալյուրանդը, Զովկոն և Բեսեսկուն ընդգծել են՝ Եվրախորհրդարանն աջակցում է այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: «Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը», - ասված է հայտարարության մեջ:


«Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009թ.-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասվում է Կալյուրանդի, Զովկոյի և Բեսեսկուի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ